Բաժիններ՝

Սեյրան Օհանյանի կոչը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարին

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Ա. Հովհաննիսյանը պարզաբանել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկություններն այն մասին, թե Բրյուսելում, ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ընթացող Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած գործողություններին մասնակցող երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարը հայկական կողմի մեծ կորուստների պատճառով դիմել է Ադրբեջանի պաշտպանության նախարարին՝ խնդրելով վերջ դնել հրադադարի ռեժիմի խախտումներին:

«Ադրբեջանն ինչպես միշտ իր համար ցանկալին փորձում է իրականության տեղ ընդունել: Հայկական կողմը երբեք էլ չի թաքցրել, որ իր համար հրադադարի ռեժիմի խախտումներն անընդունելի են և տարբեր առիթներով կոչ է արել ադրբեջանական կողմին չխախտել հրադադրի ռեժիմի կանոնները: Ընդ որում, խոսք է գնում ոչ միայն հայկական կողմի, այլ առհասարակ սահմանագծում արձանագրվող երկուսետեք կորուստներին: ՀՀ պաշտպանության նախարարը կոչ է արել Ադրբեջանի պաշտպանության նախարարին հարգել հրադադարի ռեժիմի կանոնները, ինչը թույլ կտա զերծ մնալ երկուստեք զոհերից»,- հայտարարել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս