Բաժիններ՝

«Այս շարժումը հանուն ՀՀ քաղաքացու է». Արմեն Ռուսատմյան

Դաշնակցության անունից ողջունում եմ ձեզ բոլորին: Ձեր ներկայությունն այստեղ մեծ գործի սկզիբն է»,- քիչ առաջ Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքին ասաց ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուսատմյանը` նշելով, որ Ազատության հրապարակն արդեն քանի օր է` ուզում էր տեսնել Դաշնակցությանը, և այսօր իրենք գտնվում են հրապարակում:

Նրա խոսքով` անհնար է կոտրել ժողովրդին, որն իր խոսքն ասաց փետրվարի 18-ին: «Այն ժողովրդին, որն ընդվզեց իշխպանության` ինքնագոհ պահվածքի դեմ»,- ասաց Ա. Ռուսատմյանը` ավելացնելով, որ սա ընդզվում էր արտագաղթին, անարդարությանը: Իսկ ինչ էլ ասեն միջազգային կառույցները, միևնույն է` ժողովուրդն իր խոսքն ասել է փետրվարի 18-ին:

«Այս համախմբումը ժողովրդի իշխանությունը հաստատելու անկասելի շարժում է, որ պետք է անպայման հասնի հաջողության: Սա դժվար և տևական գործ է: Հեշտ ճանապարհներ չկան, բայց եթե միասնական ենք, վճռական ենք` հաղթանակը չի ուշանում»,- ասաց Ա. Ռուսամյանը` ավելացնելով, որ Ր. Հովհաննիսյանը հանդիպել է իրենց հետ, քննարկել է իրավիճակը:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի խոսքով` այս շարժումը հանուն ՀՀ քաղաքացու է, հանուն ՀՀ-ի է, հանուն Արցախի է ապա հավելեց, որ իրենք երկրի ներսում թշնամիներ չեն տեսնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս