Բաժիններ՝

Ուկրաինան նույնպես կպայքարի Եվրո-2020-ի համար

Ուկրաինան պատրաստվում է Եվրո-2020-ի մի քանի խաղերն ընդունելու հայտ ներկայացնել ՈւԵՖԱ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը:

«Մենք, ըստ ամենայնի, ՈւԵՖԱ հայտ կներկայացնենք` Եվրոպայի առաջնության մի քանի խաղեր մեր երկրում անցկացնելու համար»,-նշել է Յանուկովիչը:

Նշենք, որ ՈւԵՖԱ-ի որոշմամբ Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը կայանալու է Եվրոպայի 13 քաղաքներում: Ավանդաբար Եվրոպայի առաջնություններն անցկացվում են մեկ կամ երկու (համատեղ հայտ) երկրներում:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս