Բաժիններ՝

Շախտյորը մարզվել է անձրևի տակ (լուսանկարներ)

Դոնեցկի «Շախտյորը» շարունակում է ուսումնամարզական հավաքը թուրքական Անթալիայում:

Այսօր առավոտյան «հանքափորները» մարզում են անցկացրել խաղադաշտում: Առավոտյան ցուրտ է եղել, ինչպես նաև անձրև է տեղացել, սակայն «Շախտյորը» մարզումը չի դադարեցրել:

Հենրիխ Մխիթարյանը նույնպես մասնակցել է առավոտյան մարզմանը:

Երեկոյան կայանալիք «Կրիլյա Սովետովի» դեմ հանդիպմանը մասնակցող ֆուտբոլիստներն ավելի շուտ են ավարտել մարզումը:

«Շախտյորի» պաշտոնական կայքը նաև հավելում է, որ «հանքափորների» հետ նույն հյուրանոցում են տեղակայվել մեծ թվով դեղագործներ ԱՊՀ երկրներից, որոնք մասնակցում են խորհրդաժողովի:

Նշվում է, որ դեղագործները առիթը բաց չեն թողնում լուսանկարվել «Շախտյորի» ֆուտբոլիստների հետ:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728