Կոչ են անում առայժմ ձեռնպահ մնալ Սերժ Սարգսյանին շնորհավորելուց

Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսության շենքի առջեւ փետրվարի 21-ին բողոքի ակցիա է անցկացվել ՀՀ նախագահի ընտրությունների արդյունքների դեմ:

Ակցիայի մասնակիցների ընդունած հայտարարության մեջ նշվում է, որ քանի դեռ ընտրությունների ժամանակ տեղի ունեցած զեղծարարությունների հետեւանքները չեն վերացվել, իսկ ԿԸՀ-ի հրապարակած պաշտոնական թվերը վստահություն չեն ներշնչում Սերժ Սարգսյանին վերընտրված նախագահ համարել չի կարելի: Նրանք պահանջում են պատժել բոլոր կեղծարարներին, նաեւ կոչ են անում Սփյուռքում գործող կազմակերպություններին առայժմ ձեռնպահ մնալ Սերժ Սարգսյանին հաղթանակի կապակցությամբ շնորհավորելուց։

armtoday.info

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728