
ՊՍԺ-ն ամռանը կներկայանա նոր տարբերանշանով

ՊՍԺ-ն ամռանը կներկայանա նոր տարբերանշանով, տեղեկացնում է փարիզյան ակումբի պաշտոնական կայքը:
2013/2014 մրցաշրջանից ՊՍԺ-ն կներկայան նոր տարբերանշանով: Նոր տարբերանշանում նույնպես օգտագործված են կապույտ և կարմիր գույները. կենտրոնում գտնվում է Էյֆելյան աշտարակը, որի տակ ֆրանսիական թագավորների խորհրդանիշ լիլիա ծաղիկն է:
Նշենք, որ ՊՍԺ-ին իր 43 տարվա պատմության ընթացքում 7 տարբերանշան է փոխել:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը