
Նալբանդյանը պարտվեց Ֆերերին. Բուենոս Այրես

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը Բուենոս Այրեսի մրցաշարի 1/8 եզրափակիչում 2։6, 6։4, 6։0 հաշվով պարտություն է կրել իսպանացի Դավիդ Ֆերերի հետ խաղում։
Քառորդ եզրափակիչում Ֆերերը կմրցի իտալացի Ֆաբիո Ֆոնյինիի հետ։
Նշենք, որ Բուենոս Այրեսի մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 493.670 դոլար։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը