Ինչո՞ւ է Խաչիկ գյուղում 17-ամյա աշակերտուհին դանակահարել տղաներից մեկին

Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում 17-ամյա Գայանե Պ-ն դպրոցում դանակահարել է 18-ամյա Անուշավան Բ-ին, քանի որ վերջինս «ձեռք է գցել» աղջկան: Այս մասին news.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Խաչիկի գյուղապետ Վարդան Ներսիսյանը:

Հարցին, թե որտեղի՞ց Գայանեին դանակը, գյուղապետը պատասխանել է, որ աղջիկն այն դպրոցի բուֆետից է վերցրել: Նրա խոսքով` Անուշավանն ասել է, որ ինքը սիրահարված չէ Գայանեին:

Ըստ գյուղապետի` երկուսն էլ նորմալ երեխաներ են. «Աղջիկը շատ ակտիվ է, գյուղի պարի խմբակում է ներգրավված ու միջոցառումներին ակտիվ մասնակցություն է ցուցաբերում: Տղան էլ աշխուժ է, նա 12-րդ դասարանում է սովորում, իսկ աղջիկը` 11: Երկուսի հայրերն էլ պայմանագրային զինծառայողներ են, իսկ մայրերը` տնային տնտեսուհիներ»,- նկարագրել է գյուղապետը և հավելել, որ աղջիկն այժմ գյուղում է:

Հիշեցնենք, որ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում, փետրվարի 20-ին, 17-ամյա Գայանե Պ-ն դպրոցում դանակահարել է 18-ամյա Անուշավան Բ-ին:

Տեսանյութեր

Լրահոս