Երեկ փակված Ռազմավիրական ճանապարհն այսօր բացվել է
                                    Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության Սահմանապահ ծառայության վարչությունը թույլատրել է բացել Ռազմավիրական ճանապարհով երթևեկումը: Այս մասին այսօր հայտարարել է Հյուսիսային Օսիայի ԱԻՆ-ը:
Վերջինիս հաղորդմամբ՝ եղանական պայմանների վատթարացման պատճառով Ռազմավիրական ճանապարհը փակվել էր երեկ: ԱԻՆ-ը հավելել է, որ ճանապարհը բացվել է, քանի որ կարգավորվել է Վրաստանի տարածքում ստեղծված իրավիճակը, նվազել է վթարների սպառնալիքը և հնարավորություն է ստեղծվել ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկման համար:
Նշվում է, որ ձմեռային ժամանակաշրջանում Ռազմավիրական ճանապարհը և «Վերին Լարս» անցակետը քանիցս փակվել են անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    