Բաժիններ՝

Տեղի է ունեցել ԿԲ խորհրդի նիստ

Կենտրոնական բանկի խորհուրդը փետրվարի 19-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատել է ՀՀ ԿԲ 2012 թ. չորրորդ եռամսյակի «Գնաճի հաշվետվությունը (դրամավարկային քաղաքականության 2013թ. առաջին եռամսյակի ծրագիրը)», լրացումներ են կատարվել «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ում:

Խորհուրդը ուժը կորցրած է ճանաչել «ԿԱՍԿԱԴ ԻՆՎԵՍՏՄԵՆՏՍ» ՓԲԸ-ի լիցենզիան առանձին ներդրումային ծառայությունների երկու տեսակներով (իր հաշվին և իր անունից արժեթղթերով գործարքների կատարում, արժեթղթերի երաշխավորված կամ չերաշխավորված տեղաբաշխման իրականացում) և վերաձևակերպել ընկերության լիցենզիան:

Խորհրդի որոշումներով վերաձևակերպվել են անհատ ձեռնարկատեր Արմինե Մարաբյան փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի թիվ 687, Ա/Ձ Վարդան Օհանյան գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 071 և անհատ ձեռնարկատեր Հրաչյա Առաքելյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 720 լիցենզիաները: «ԿԱՐԵՆ ՅԱՐԱԼՅԱՆ» ՍՊԸ-ին գրավատան կազմակերպման լիցենզիա է տրամադրվել: Ուժը կորցրած է ճանաչվել «Մինի Կրեդիտ» ՍՊԸ-ի գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 118 լիցենզիան:

Խորհուրդը որոշել է հրապարակել ՀՀ ԿԲ 2012 թ. չորրորդ եռամսյակի «Բանբերը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս