Հայաստանում յուրաքանչյուր 5 տրակտորից մեկը անսարք է
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2012թ. հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում առկա է 14 683 տրակտոր, որոնցից սարքին վիճակում է գտնվում 11 625-ը։
Սարքինության մակարդակը հանրապետության մակարդակով 79.2% է։
Ամենից շատ տրակտորներ ունի Գեղարքունիքի մարզը՝ 2669 հատ, ամենից քիչ՝ Վայոց Ձորը (610)։
Սակայն Վայոց Ձորը ամենալավ վիճակում է՝ տրակտորների սարքինության առումով (91%)։ Իսկ ամենաանմխիթար վիճակում գտնվում է Տավուշի մարզը։ Սարքինության մակարդակը 68% է, ինչը նշանակում է, որ 10 տրակտորից 3-ը չեն աշխատում։