Բաժիններ՝

Ադրբեջանում նավթի արդյունահանման անկումն անխուսափելիորեն առաջացնում է նաև գազի արդյունահանման անկում

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում գազի արտադրությունը շարունակում է համառորեն ընկնել: Այս մասին են վկայում Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի ներկայացրած ամսական հաշվետվությունները:

Դրանց համաձայն՝ 2011 թվականի հունվարին Ադրբեջանում արդյունահանվել է 2 միլիարդ խորանարդ մետր գազ, 2012 թվականի հունվարին՝ 1.6 միլիարդ խորանարդ մետր գազ և վերջապես 2013 թվականի հունվարին՝ 1.5 միլիարդ խորանարդ մետր գազ:
Սա պատճառաբանվում է Ադրբեջանում նավթի արդյունահանման անկմամբ: Բանն այն է, որ նավթի արդյունահանմանը համընթաց ստացվում է նաև բավական մեծ քանակությամբ գազ:

Գազի արդյունահանման մեջ դրա տեսակարար կշիռը կազմում է մոտ 55-60 տոկոս:
Իսկ Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ միայն 2013 թվականի հունվարին նավթի արդյունահանումն անկում է ապրել 2.5 տոկոսով կամ 100.000 տոննայով: Դա իր հերթին հանգեցրել է համընթաց ստացվող գազի ծավալի նվազմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս