Բաժիններ՝

Սաֆար Աբիևը հանդիպել է Աբդուլլահ Գյուլի և Ռեջեփ Էրդողանի հետ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևն իր թուրքական այցի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի ու վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ այդ հանդիպումներում կողմերը քննարկել են երկկողմանի համագործակցությանն առնչվող հարցեր: Բացի այդ, Սաֆար Աբիևը հանդիպել է նաև Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության փոխնախարար Ֆարուք Օզլյուի հետ:

Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ Սաֆար Աբիևը Թուրքիայում հանդիպել է իր թուրք գործընկեր Իսմեթ Յըլմազի և գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728