Բաժիններ՝

Վրաստանի խորհրդարանական ընտրություններից հետո զինված ուժերում վերականգնվելու դիմում է ներկայացրել ավելի քան 3000 մարդ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ 2012 թվականի հոկտեմբերի 25-ից մինչև 2013 թվականի փետրվարի 12-ն ընկած ժամանակահատվածում զինված ուժերում ծառայությունը վերականգնելու խնդրանքով Վրաստանի ՊՆ-ին է դիմել 3323 նախկին աշխատակից:

ՊՆ-ի հաղորդմամբ՝ նրանցից 443-ն ավագ սպաներ են, 409-ը՝ կրտսեր սպաներ, 1976-ը՝ կապրալներ ու սերժանտներ, իսկ 495-ը՝ քաղաքացիական անձինք: Գերատեսչության տվյալներով՝ արդեն իսկ վերականգնվել է 435 զինվորական ու քաղաքացիական անձինք, իսկ 500 մարդ էլ ներկայումս անցնում է նշանակման ընթացակարգերը:

Տվյալ դիմումների ընդունման համար միացյալ շտաբում ձևավորվել է աշխատանքային հատուկ խումբ, որում ներառվել են նախարարության ու միացյալ շտաբի քաղաքացիական գրասենյակի ներկայացուցիչները: Աշխատանքային խումբը դիմումների ընդունման գործընթացն ավարտելու է այս տարվա փետրվարի 22-ին: Հետագայում այդօրինակ դիմումների դիտարկմամբ կզբաղվի որակավորված հանձնաժողովը, որը ստեղծվում է ՊՆ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս