
Էպոսագետը կոչ է անում «հեռու մնալ «Րաֆֆի» կոչվող քաղաքական ավանտյուրայից»

ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել կոչով, որում ասված է.
«Իմ բոլոր համակիրներին կոչ եմ անում հեռու մնալ «Րաֆֆի» կոչվող քաղաքական ավանտյուրայից:
Կոչ եմ անում չմասնակցել նրա կողմից հրավիրված որևէ քաղաքական միջոցառման:
Չդառնալ նրա և իշխանությունների խաղի կույր խաղալիք:
Այս ամենը մտնում է նրանց նախնական սցենարի մեջ:
Քարոզարշավի առաջին իսկ օրվանից ասել եմ, որ այս թեկնածուն իշխանությունների դրածոն է, որի խնդիրը «ժողովրդավարական ընտրություններ» խաղալն է:
Ընդամենը 1-2 օր և հայ ժողովուրդը կհասկանա, որ քվեարկելով «Րաֆֆի» կոչվող նախագծի օգտին, մեծ հաշվով քվեարկել է Հանրապետական կուսակցության թեկնածուի օգտին:
Հայ ժողովուրդը ընդամենը լիգիտիմացրեց իշխանության թեկնածուի հաղթանակը:
Շուտով կպարզվի նաև այն «30 արծաթը», որը կստանա կեղծ ընդիմություն խաղացողը:
Ամուր մնացեք ձեր հավատի մեջ: Եվ հեռու մնացեք առաջիկա քաղաքական իրադարձություններից:
«Եվ թող մեռելներին թաղեն մեռելները»»: