Բաժիններ՝

Ռուսաստանի բնակչությունն աճել է ներգաղթյալների հաշվին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝  նախնական տվյալներով՝ Ռուսաստանի բնակչության քանակը 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 143.3 միլիոն մարդ:

2012 թվականի համեմատ՝ Ռուսաստանում մշտական բնակություն ունեցող մարդկանց քանակն ավելացել է 292.400-ով: Այդ աճը հիմնականում գրանցվել է աշխատանք փնտրելու նպատակով երկիր ժամանած ներգաղթյալների հաշվին, ինչն էլ փոխհատուցել է բնակչության բնական կորուստները:

2012 թվականին Ռուսաստանում ծնվել է 1.896.000 մարդ և մահացել է 1.898.000 մարդ: 2012 թվականի հոկտեմբերին Դաշնային միգրացիոն ծառայությունը հայտարարել էր, որ Ռուսաստանում հաշվվում է 3-5 միլիոն ապօրինի ներգաղթյալ: Ընդհանուր առմամբ, մեկ տարում Ռուսաստան է ժամանում 10-12 միլիոն մարդ, որոնց 70 տոկոսը կազմում են ԱՊՀ երկրների քաղաքացիները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս