
Մինչև 2017 թվականն Իրանը երկու արբանյակ կուղարկի տիեզերք

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը մինչև 2017 թվականն ուղեծիր կարձակի երկու ներ արբանյակ: Այս մասին հայտարարել է Իրանի տիեզերական գործակալության տնօրեն Համիդ Ֆազելին:
Վերջինիս խոսքերով՝ 2016 թվականին տիեզերք կարձակվի IranSat-I արբանյակը, իսկ 2017 թվականին՝ IranSat-II-ը: Ֆազելին հավելել է, որ Qaem անվանմամբ արբանյակն արձակվելու է մոտակա 10 տարիներին՝ վերականգնելու համար իրանական այն հեռուստաալիքների հեռարձակումը, որոնք հանվել են միջազգային արբանյակներից: