Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը (լուսանկարներ)
«Ես հարգում եմ բոլոր մրցակիցներին և առաջին հերթին գործող նախագահ Սերժ Սարգսյանին. ինքը կմնա պատմության գրքերում եւ ինքը մեծ ծառայելիք ճանապարհ ունի մեր ժողովրդի նկատմամբ ապագա տարիների ընթացքում։ Բայց հենց ինքն է առաջին նախագահը 20 տարվա ընթացքում, որ այսօր արդեն պետք է ընդունի, որ ժողովուրդը հաղթել է»,- քիչ առաջ Ազատության հրապարակում հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հավելելով, թե վաղը ժամը 5-ին տեղի է ունենալու համազգային հանրահավաք: Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ մինչ այդ ինքը սպասում է Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, որի ժամանակ, ըստ նրա՝ Սերժ Սարգսյանը կշնորհավորի հայ ժողովրդի հաղթանակն ու իրեն:
«Ոչ թե Րաֆֆին հաղթել և Սերժը` պարտվել, այլ հայ ժողովուրդը ազգ է դարձել և պետություն։ Եվ հենց Սերժ Սարգսյանն է այն մարդը, որ կարող է ընդունել, որ Հայաստանը արժանի է դե յուրե նախագահության։ Ես այլևս հորդորով հանդես չեմ գա։ Պարզապես ասում եմ` ով խեղում է հայ ժողովրդի և Հայաստանի քաղաքացու ձայնը` պատասխան է տալու», – հայտարարեց նա: