
Ռուսաստանում ուժեղ ցրտերի հետևանքով մահացել է ավելի քան 250 մարդ

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անցած օրերին Ռուսաստանում ցրտահարությունից տուժել է 47 մարդ: Այս մասին այսօր հայտնել է բժշկական աղբյուրը:
Նշվում է, որ Ռուսաստանում ցրտերի ընկնելուց հետո ցրրտահարվելուց մահացել է 252 մարդ, որոնցից երկուսը երեխաներ են: Ցրտահարություններից մահացածների մեծ մասը (50 մարդ) բաժին է ընկել Չելյաբինսկի մարզին, 46-ը՝ Տյումենի մարզին, 25-ը՝ Ալթայի երկրամասին:
Ցրտերն ընկնելուց հետո Մոսկվայում ցրտահարվելուց մահացել է 6 և տուժել 239 մարդ, որոնցից 171-ին հոսպիտալացրել են: