
Ռուբեն Ջաղինյանը՝ Հ1-ի խորհրդի նախագահ

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի (Հ1) անդամի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար 2013թ. փետրվարի 7-ից փետրվարի 17-ը դիմել են «Շարմ Հոլդինգ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Ռուբեն Ջաղինյանը և Աստղիկ Ավետիսյանը:
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի 16-րդ կետի համաձայն, մրցութային հանձնաժողովը, ուսումնասիրելով մրցույթի մասնակիցների վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը, կորոշի մրցույթի հաղթողին: