
Թուրքիայի մզկիթներում թույլատրվել է քրդերենով քարոզ կարդալը

МК-Турция ինտերնետային թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը կիրակի հայտարարել է, որ մզկիթների իմամներն իրավունք կստանան քարոզ կարդալ հետևյալ երեք լեզուներից յուրաքանչյուրով՝ թուրքերեն, քրդերեն ու արաբերեն:
Լեզվի ընտրությունը կախված կլինի նրանից, թե այն որքան լավ են հասկանում այս կամ այն մզկիթի այցելուները: Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում ընկած Մարդին նահանգում Էրդողանը հայտարարել է, որ դրականորեն է նայում մայրենի լեզվով քարոզ կարդալուն՝ ընդգծելով, որ եթե ինչ-որ մեկն ասում է, որ քրդերենով առավել լավ է ընկալում դա, ապա պետք է ընդառաջ գնալ նրան: