
Եվրահանձնակատար Սեսիլիա Մալմստրյոմը Վրաստան կժամանի փետրվարի 24-ին. Փանջիկիձե

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ներքին հարցերով եվրահանձնակատար Սեսիլիա Մալմստրյոմը փետրվարի 24-ին այցելելու է Վրաստան: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն:
Վերջինիս խոսքերով՝ Մալմստրյոմի վրացական այցի նպատակը վիզային ռեժիմի ազատականացման պլանի շուրջ գործողությունների համաձայնեցնումն է: Փանջիկիձեն հավելել է, որ եվրահանձնակատարը Վրաստանի իշխանական ներկայացուցիչների հետ հանդիպելու է փետրվարի 25-ին ու 26-ին. «Այդ այցը հետաձգվել է մի քանի անգամ՝ մեզանից անկախ պատճառներով: Այժմ այդ այցը տեղի է ունենալու, ինչը հանդիսանում է մեկ քայլ առաջ»:
Նշվում է, որ վիզային ռեժիմի ընթացակարգերի դյուրացման մասին Վրաստանի ու ԵՄ-ի միջև կնքված համաձայնագիրը, ինչպես նաև ապօրիանաբար բնակվողների հետընդունման մասին համաձայնագիրը ուժի մեջ է մտել 2011 թվականի մարտի 1-ին: