
Վրաստանի նախագահն ու վարչապետը պետք է պայմանավորվեն միմյանց հետ. Շտեֆան Ֆյուլե

«Լիբերալ» պարբերականին տված հարցազրույցի ժամանակ ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին և վարչապետ Բիձինա Իվանիշվիլին պետք է գտնեն միմյանց հետ հաղորդակցվելու ուղիներ և պայմանավորվեն սխալների ուղղման շուրջ:
Ֆյուլեին հարց է ուղղվել, թե արդյոք Սաակաշվիլին ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի թեման չի՞ օգտագործում կառավարության հետ ներքաղաքական հակամարտությունում: Ի պատասխան Ֆյուլեն հայտարարել է. «Ես չեմ կարող գնահատական տալ, թե այդ բարդ իրավիճակում ով և ինչպես է դրսևորվում:
Եվս մեկ անգամ ցանկանում են հստակ հայտարարել, որ երկու կողմն էլ պետք է բանակցեն, որ Վիլնյուսի գագաթաժողովում Վրաստանը ներկայանա ուժեղ, ժողովրդավարության համար պատասխանատու երկրի տեսքով՝ բոլորին համոզելու համար, որ նա պատրաստ է ԵՄ-ի հետ Ասոցիացման ու վիզային ռեժիմի ազատականացման համաձայնագրին: Նախագահն ու վարչապետը պետք է ապացուցեն, որ միմյանց չվստահելը չի խոչընդոտում ԵՄ-ի հետ Վրաստանի մերձեցման գործընթացը»: