
Ադրբեջանի խորհրդարանը մերժել է զորակոչային տարիքը բարձրացնելու մասին ուժային կառույցների առաջարկը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի խորհրդարանը դրական չի գնահատել ուժային կառույցների ներկայացրած առաջարկները, որոնցում խոսք է գնում զորակոչային տարիքի փոփոխման մասին:
Մասնավորապես, ուժային կառույցներն առաջարկում են զորակոչային տարիքը 19-ից բարձրացնել մինչև 20-ի: Նշվում է, որ խորհդարանն արդեն իսկ մերժել է այդ առաջարկները: Վերջիններս հավանության չեն արժանացել Ադրբեջանի խորհրդարանի պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովի կողմից:
Հանձնաժողովն ընդգծել է, որ չի կարծում, թե անհրաժեշտ է մոտ ժամանակներս այդ հարցը քննարկման դնել խորհրդարանի համապատասխան հանձնաժողովում: Տվյալ առաջարկները խորհրդարանին ներկայացնելու մասին հայտարարվել էր դեռ նախորդ ամիս: