
Իրանը շուտով կներկայացնի արբանյակների հայտնաբերման նոր ռադարներ

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը շուտով կներկայացնի արբանյակների հայտնաբերման նոր ռադարներ, որոնք ծածկում են 1000-3000 կիլոմետր տարածք: Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին:
Վերջինիս խոսքերով՝ ներկայումս Իրանի արտադրած ռադարների գործողության հեռահարությունը սահմափակվում է 500-700 կիլոմետրով, իսկ արբանյակների հայտնաբերման ռադարների այլ մոդելները գտնվում են ստեղծման փուլում: