Բաժիններ՝

Գետում խեղդված երեխայի մարմինը չեն գտել

Այսօր՝ փետրվարի 19-ին, Արարատի մարզի Խաչփար գյուղի վարչական շրջանում գտնվող Հրազդան գետում շարունակվում են նույն գյուղի բնակիչ, 13-ամյա Արսեն Բալայանցի որոնողական աշխատանքները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ ժամը 22։-00 սահմաններին, նշված վայր էր ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ ԱԻՆ փրակար ծառայության օպերատիվ վարչության պետ Արման Ցոլակյանը։

Գիշերը՝ մինչև ժամը 03։30-ը, Մասիսի հրշեջ-փրկարար ջոկատի և Սևանից ժամանած ջրասուզակները որոնողական աշխատանքներ էին կատարում և միայն 03։30-ից հետո դադարեցրեցին աշխատանքները՝ առավոտյան շարունակելու համար։
Մինչև լուսաբաց դեպքի վայրում էր եղել մեծ թվով գյուղացիներ՝ Խաչփար վարչական շրջանի ղեկավար Շահեն Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, Ա. Բալայանցը, ով սովորում էր նույն գյուղի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանում, հասակակից ընկերների հետ գտնվելիս է եղել նշված վայրում, և տեղի է ունեցել ողբերգությունը։ Նրա ընտանիքը սոցիալապես անպահով են, և ընտանիքի անդամները ողջ գիշեր չէին հեռանում փրկարարների կողքից։

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս