Ադրբեջանական բանակը կորուստ է կրել
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական բանակը հերթական կորուստն է կրել: Այս անգամ միջադեպը գրանցվել է Սումգայիթի զոամասում:
Զինծառայող Հուսեյնով Նիջաթ Գաբիլօղլուն փետրվարի 11-ին ինքնակամ լքել է այդ զորամասը, իսկ փետրվարի 15-ին նրա դիակը հայտնաբերվել է քաղաքի լճերից մեկում: Նախնական տվյալներով՝ ադրբեջանցի զինծառայողն ինքնասպանություն է գործել:
Գաբիլօղլուն զինծառայության էր կանչվել նախորդ տարվա հոկտեմբերին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ադրբեջանական «Դոկտրինա» լրագրողական հետաքննությունների կենտրոնը հայտարարել էր, թե այս տարի Ադրբեջանի ուժային կառույցների կորուստները կազմել են 11 մարդ: