Ferrari 250 GT SWB-ն վաճառվել է 11 մլն դոլարով (լուսանկարներ)
Բրիտանացի միլիոնատեր Նայջել Քորները վաճառել է իր հավաքածուի ամենաարժեքավոր ավտոմեքենան` 1960 թվականին թողարկված Ferrari 250 GT SWB-ն: Ռետրոմեքենայի սեփականատերը դրա համար պահանջել է 11 մլն դոլար: Այս ավտոմեքենան իրենց հավաքածուում ցանկանում են ունենալ բազմաթիվ կոլեկցիոներներ:
Դա պայմանավորված է ոչ թե Ferrari-ի այս մոդելի դիզայնով կամ այլ հատկանիշներով, այլ տվյալ ավտոմեքենայի պատմությամբ: Բանն այն է, որ աշխարհահռչակ ավտոարշավորդ Սթիրլինգ Մոսսը Ferrari 250 GT SWB-ով հաղթել է երեք անգամ` երեք մրցաշարերում: Ավելի ուշ նույն մեքենայով նրա տրիումֆը կրկնել է ավտոարշավորդ Մայքլ Պարկսը:
Նայջել Քորները Ferrari 250 GT SWB-ն ձեռք է բերել 2003 թվականին` 7 մլն դոլարով: Ferrari 250 GT SWB-ի նոր գնորդը` մեկ այլ կոլեկցիոներ, Քորների հետ արդեն ձևակերպում է 11 մլն դոլարով ավտոմեքենայի ձեռքբերման գործարքը: