Երևանի 7-րդ ընտրատարածքի ամփոփ արդյունքները (աղյուսակ)

168.am-ը ամփոփել է Երևանի 7-րդ ընտրատարածքի 21 ընտրական տեղամասերի արդյունքները՝ ըստ թղթակիցների հայտնած տվյալների։

Ըստ այդմ, 21 տեղամասերից 7-ում հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը, մնացածում՝ Սերժ Սարգսյանը։

Ր. Հովհաննիսյանն ընդհանուր առմամբ հավաքել է 7618 ձայն, Ս. Սարգսյանը՝ 10 284 ձայն։ Հրանտ Բագրատյանը 7-րդ ընտրատարածքում հավաքել է 513 ձայն, Հայրիկյանը՝ 233 ձայն (Բագրատյանի և Հայրիկյանի ստացած քվեները 7/26 ընտրատեղամասում առայժմ հասանելի չեն)։

7-րդ ընտրատարածքի մնացած արդյունքները ստանալուց հետո 168.am-ը կներկայացնի վերջնական պատկերը։

Կարդացեք նաև

Նշենք, որ ընտրատարածքն իր մեջ ներառում է Մալաթիա-Սեբաստիա և Աջափնյակի մի մասը։

Աղյուսակը՝ 168.am-ի

Malatia-21

Տեսանյութեր

Լրահոս