Արմեն Աշոտյան. Արդյոք կարիք կա՞ ընտրությունների օրն ու գիշերը զարկ տալ կեղտոտ, մանիպուլյատիվ, ապատեղեկատվական տեխնոլոգիաների լայնածավալ կիրառմանը

Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ժառանգության» իմ սիրելի գործընկերներ,

Մենք միասին լավ սկսեցինք և անցկացրեցինք ողջ քարոզարշավը` բարեկիրթ, բովանդակային, աննախադեպ, ազատ ու ազնիվ:

Արդյոք կարիք կա՞ ընտրությունների օրն ու գիշերը զարկ տալ կեղտոտ, մանիպուլյատիվ, ապատեղեկատվական տեխնոլոգիաների լայնածավալ կիրառմանը:

Կարո՞ղ եք բացատրել՝ ինչի՞ն է միտված այս իրականությանը չհամապատասխանող աղմուկ-աղաղակը:

Տեղեկատվական տեխնոլոգիաները, որոնց մենք էլ փայլուն տիրապետում ենք, բարիք են:

Մի օգտագործեք նրանք ի չարը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728