Նպատակ ունեն ստվեր գցել կուսակցության և այն ղեկավարող թեկնածուի համբավի վրա

Նախագահական ընտրությունների օրը ՀՀ դատախազության թեժ գծին ահազանգեր են ստացվել, որոնք  հանցագործության հատկանիշներ պարունակող հաղորդումներ են եղել:
Ըստ դրա՝ Ժամը 14:30-ի դրությամբ ստացված ահազանգերից հանցագործության մասին տեղեկություններ են պարունակել 2-ը, որոնք օրենքով սահմանված կարգով գրանցվել են եւ ուղարկվել համապատասխան քննչական մարմիններին։

Այսպես՝ փետրվարի 18-ին ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծին զանգահարել է Լոռու մարզի Տաշիր քաղաքի բնակիչ Ս. Մարգարյանը եւ հայտնել, որ տարածաշրջանի բոլոր գյուղերում ՀՀԿ կողմից մեկ անձին 25 կգ չափաբաժնով ալյուր է բաժանվում, իսկ գյուղապետերը 5000 դրամ ընտրակաշառք են բաժանում: Գումարը քիչ համարողներին տալիս են 10.000 դրամ: Հեռախոսազանգի հեղինակը միաժամանակ նշել է, որ իրեն էլ են ընտրակաշառք առաջարկել, սակայն չի վերցրել, իսկ կոնկրետ անուններ նշել չի կարող:
Հիշյալ հաղորդումն ուղարկվել է ոստիկանության Լոռու մարզի բաժին:

ՀՀ նախագահի Տաշիրի շտաբից հայտնում են, որ այս ամենը հերյուրանք է ևիրականությանը չի համապատասխանում: Արարքը նպատակ է ունեցել խաթարելու ընտրությունների բնականոն ընթացքը, ստվեր գցելու կուսակցության և այն ղեկավարող թեկնածուի համբավի վրա:

ՀՀԿ Տաշիրի շտաբ

 

Տեսանյութեր

Լրահոս