
Հայրը ստորագրել է որդու փոխարեն, որդին՝ հոր

Թիվ 7/06 ընտրատեղամասում ժամը 15։30 դրությամբ 1838 ընտրողներից քվեարկել է 750 ընտրող, որոնցից 8-ը՝ տեղեկանքով։
Իսկ թիվ 7/07 ընտրատեղամասում 1867 ընտրողից ժամը 15:30-ի դրությամբ քվեարկել է 780 մարդ: Այս տեղամասում միջադեպ է գրանցվել. ընտանիքի հայրը սկզբում սխալմամբ ստորագրել է իր որդու փոխարեն, հետո տղան ստորագրել հոր փոխարեն։ Բայց երկուսն էլ կարողացել են քվեարկել։
«Ժառանգության» ներկայացուցիչ Հասմիկ Ներսիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ընտրություններն ընթանում են նորմալ և որևէ արտառոց դեպք չի գրանցվել: