
Բիձինա Իվանիշվիլիի համար ծննդյան 57-ամյակը սովորական աշխատանքային օր է

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր դառնում է 57 տարեկան: Իվանիշվիլին իր 57-ամյակը կանցկացնի աշխատանքային սովորական ռեժիմով: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը:
Վերջինս ընդգծել է, որ Իվանիշվիլին չի սիրում նշել իր ծննդյան տարեդարձերը. «Փետրվարի 18-ը նրա համար կլինի սովորական աշխատանքային օր. տեղի կունենան մի շարք բաց և փակ հանդիպումներ: Բացի այդ, Իվանիշվիլին կհանդիպի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Վարչապետի ծննդյան օրն ուղղումներ չի մտցրել նրա աշխատանքային օրակարգում»:
Նշվում է, որ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին առաջին անգամ իր ծննդյան օրը նշում է Վրաստանի վարչապետի կարգավիճակով: