
Կուտակումներ և կասկածելի ակտիվություն Մալաթիայում

Մալաթիա-Սեբաստիա համայնքի 72/3 տեղամասում ընտրողների կուտակումներ են։ Ինչպես հայտնում է 168.am-ի թղթակիցը, քիչ առաջ Խուրշուդյան ազգանունով մի տարեց ընտրող ընտրելուց հետո մոտեցել է հանձնաժողովի նախագահ Հայկ Գևորգյանին և ասել, որ դրսում կասկածելի ակտիվություն է, ինչ-որ թղթեր են բաժանում։ Նախագահը նշել է, որ ոչինչ չի կարող անել, քանի որ դա ընտրատեղամասի տարածքից դուրս է։ Նա նաև հրաժարվել է տեղյակ պահել ոստիկաններին՝ պատճառաբանելով, որ այդ ամենը գտնվում է տեղամասից ավելի քան 50 մետր հեռու։