Բաժիններ՝

Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Անկարա

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սաֆար Աբիևը մեկնել է Անկարա: Այս մասին նշված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում:

Դրանում նաև ասվում է, որ Աբիևի թուրքական այցը կայանում է Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի հրավերի հիման վրա: Աբիևի թուրքական այցի շրջանակներում քննարկվելու են ռազմական ոլորտին առնչվող հարցեր:

Հիշեցնենք, որ մարտին Ադրբեջանում տեղի են ունենալու «Կովկասյան արծիվ 2013» զորավարժությունները, որոնց մասնակցելու են Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի հատուկջոկատայինները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728