Ռոբերտ Քոչարյանը չի քվեարկի Սերժ Սարգսյանի օգտին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկրում չէ և այսօր քվեարկությանը չի մասնակցի: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վիկտոր Սողոմոնյանն ասել էր, որ հնարավոր է՝ Ռոբերտ Քոչարյանը, այնուամենայնիվ, հասցնի մասնակցել ընտրություններին:
Հայաստանում այսօր նախագահի ընտրություններ են: Երկրի գլխավոր պաշտոնի համար պայքարում է յոթ թեկնածու:

PanARMENIAN.Net

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս