
Մեքսիկայում թռչնագրիպի պատճառով ոչնչացնելու են կես միլիոն հավ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` Մեքսիկայի իշխանությունները Գուանխուատո նահանգում ոչնչացնելու են մոտ 486.000 հավ` H7N3 թռչնագրիպի վարակի վտանգի պատճառով:
Դեռ չորեքշաբթի պարզվեց, որ այդ հիվանդությունը կարող է բռնկվել միանգամից 5 ֆերմայում: Երեկ վարակի առկայությունը հաստատեց Մեքսիկայի գյուղատնտեսության նախարարությունը: Այժմ Մեքսիկայի իշխանությունները ստուգումներ են իրականացնում բոլոր ֆերմաներում, որոնք գտնվում են վարակված ֆերմաների հարևանությամբ:
Նշվում է, որ նախորդ տարվա հուլիսին Մեքսիկայի արևմուտքում ընկած Խալիսկո նահանգում թռչնագրիպի պատճառով ոչնչացրել էին մոտ մեկ միլիոն հավ: Դա հանգեցրել էր երկրում թռչնամսի և ձվի գնի բարձրացմանը: