Բաժիններ՝

Ինչո՞ւ Չելյաբինսկի երկնաքարը բարձրացրեց ցինկի գները Լոնդոնի բորսայում

Լոնդոնի մետաղների բորսայում ցինկի գինը փետրվարի 15-ի առավոտյան աճել է 0.9%-ով, իսկ հետո փոքր-ինչ նվազել՝ հասնելով 2193 դոլլարի (1 տոննայի համար)։ Ինչպես գրում է Bloomberg-ը, ներդրողները սկսել են ցինկ գնել Չելյաբինսկում երկնաքարի ընկնելու պատճառով։

Բանն այն է, որ երկնաքարի բեկորները վնասել են տեղի ցինկի գործարանի պահեստի տանիքը, կոտրվել էին նաև արտադրամասի ապակիները։ Այս դեպքից հետո Չելյաբինսկի ցինկի գործարանի բաժնետոմսերի գինը Մոսկվայի ֆոնդային բորսայում նվազեցին 1.8%-ով։ Միևնույն ժամանակ գործարանը հայտարարեց, որ իրենց գործունեությունը չի ընդհատվել և չի էլ ընդհատվի։

Այդուհանդերձ, ըստ Bloomberg-ի, ցինկի գների աճը ներդրողների առաջին արձագանքն էր այդ դեպքին, երբ ավերածությունների և տուժողների վերաբերյալ կոնկրետ տվյալներ դեռ չկային։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728