
Հովիկ Աբրահամյանը և ԱՄՆ դեսպանը գաղտնի հանդիպել են

168.am-ի տեղեկություններով՝ երեկ նորաբաց Թուֆենկյան հյուրանոցառեստորանային համալիրի երկրորդ հարկում կոնֆիդենցիալ հանդիպում է տեղի ունեցել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի միջև: Այդ հանդիպումը կոնֆիդենցիալ է այնքանով, որ դրա վերաբերյալ որևէ պաշտոնական հաղորդագրություն չի տարածվել, և հայտնի չէ, թե ինչ հարցեր են քննարկվել հանդիպման ընթացքում: Չնայած կարելի է ենթադրել, որ դրանք վերաբերել են առաջիկա նախագահական ընտրություններին, հատկապես, որ Հովիկ Աբրահամյանը ոչ միայն ԱԺ նախագահն է, այլև նախագահ Սերժ Սարգսյանի շտաբի պետը: