Բաժիններ՝

Գրքի նկարազարդման մրցույթ

«Արտ Բրիջ» գրախանութը ՀՀ մշակույթի նախարարության հետ համագործակցությամբ հայտարարում է Ղազարոս Աղայանի «Տորք Անեղ» հին զրույցի նկարազարդման մրցույթ:

Ովքեր կարող են դիմել
Մրցույթին կարող են դիմել 18-25 տարեկան նկարիչները

Դիմելու կարգն ու ժամանակացույցը
«Տորք Անգեղ» հին զրույցի տեքստը կարող եք ստանալ «Արտ Բրիջ» գրախանութից:
Մրցույթի մասնակիցների աշխատանքները կցուցադրվեն մարտի 1-ից «Արտ Բրիջ» գրախանութում:
Աշխատանքների ընդունման վերջին ժամկետն է 2013 թ. Մարտի 5-ը:

Մասնակցության տեխնիկական պահանջներ
Նկարները պետք է վերաբերվեն հին զրույցի երեք երգերին՝ առավելագույնը մեկ աշխատանք յուրաքանչյուր երգի համար: Չափերը և տեխնիկան` ազատ:
Բոլոր մասնակիցների աշխատանքները կցուցադրվեն «Արտ Բրիջ» գրախանութում:

Մրցանակները
Մրցույթը կունենա 2 մրցանակ.
Առաջին մրցանակը, որը տրվում է ՀՀ մշակույթի նախարարության կողմից, կլինի գործուղում Բոլոնիայի մանկական միջազգային տոնավաճառ, որը տեղի է ունենալու 2013թ. մարտի 20-ից 25-ը:

Երկրորդ մրցանակակիրը  կնկարազարդի Ղ. Աղայանի «Տորք Անգեղ» հին զրույցը, որը կտպագրի «Արտ Բրիջ» գրախանութը հայերեն և անգլերեն լեզուներով:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 58-12-84, (093)-58-12-83
կամ այցելել «Արտ Բրիջ» գրախանութ (քաղաք Երևան, Աբովյան փ. 20):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս