Բաժիններ՝

Հայտնաբերվել է ԵՄ-ում «ձիու մսի» սկանդալի մեղավորը. մամուլ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտնաբերվել է ԵՄ-ում ձիու մսի հետ կապված սկանդալի բռնկման մեղավորը: Նա Բելգիայի Անտվերպեն նահանգում բնակվող հոլանդացի ձեռնարկատեր Յան Ֆ.-ն է, ով տավարի միսը փոխարինել է ձիու մսով:

Նշվում է, որ հոլանդացի գործարարին պատկանող Draap Trading ընկերությունը բազավորված է Նիդերլանդների Բրեդա քաղաքում, գրանցված է Կիպրոսում և Ռումինիայում (սպանդում) գնել է 60 տոննա ձիու միս, ինչն էլ Մեծ Բրիտանիայում վաճառել է որպես տավարի միս, ուր այն օգտագործել են որպես կիսաֆաբրիկատ:

Հոլանդացի գործարարը դեռևս 2012 թվականի հունվարին Նիդերլանդներում դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման՝ «հալալ» մսի հետ կապված մեքենայությունների համար: 2007-2009 թվականներին գործարարը վաճառել է Արգենտինայում արտադրված տասնյակ հազարավոր տոննա ձիու միս և այն վաճառել է Ֆրանսիայում մուսուլման հաճախորդներին, ինչը նրան բերել է 4 միլիոն եվրո:

«Մսի սկանդալն» օրեր առաջ բռնկվել էր Ֆրանսիայում, երբ ողջ երկրով մեկ սկսեցին կիսաֆաբրիկատներում տավարի մասի փոխարեն հայտնաբերել ձիու միս: Դրանից հետո այդ սկանդալը տարածվել էր նաև Մեծ Բրիտանիայում ու Շվեդիայում: Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն այսօր տվյալ գործի շրջանակներում ձերբակալել է երեք մարդու: Ձերբակալություններն իրականցվել են տեղական երկու մսի արտադրամասում, որտեղ այս շաբաթ ստուգումներ էին իրականացվել, ինչի արդյունքում կասեցվել էր դրանց աշխատանքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս