Բաժիններ՝

Այս տարի Ադրբեջանում կրճատվել է նավթի ու գազի արդյունահանման ծավալը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2013 թվականի հունվարին Ադրբեջանում կրճատվել է նավթի ու գազի արդյունահանումը՝ համեմատած 2012 թվականի հունվարի հետ: Այս մասին հայտնել է Պետական վիճակագրական կոմիտեն:

Վերջինիս հաղորդմամբ՝ այս տարվա հունվարին Ադրբեջանում արդյունահանվել է 3.8 միլիոն տոննա նավթ և 1.5 միլիարդ խորանարդ մետր գազ: Նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի հետ համեմատ՝ Ադրբեջանում նավթի արդյունահանումը նվազել է 2.6 տոկոսով, իսկ գազի արդյունահանումը՝ 6.2 տոկոսով:

Կանխատեսվում է, որ 2013 թվականին Ադրբեջանում նավթի արդյունահանումը կազմելու է 43.2 միլիոն տոննա, իսկ գազի արդյունահանումը՝ 28.8 միլիարդ խորանարդ մետր:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Ադրբեջանում 1997 թվականից հետո առաջին անգամ գրանցվել է նավթի արտահանումից ստացվող շահույթի նվազեցում: 2011 թվականին Ադրբեջանում արդյունահանվել է մինչև 45.3 միլիոն տոննա նավթ, իսկ 2012 թվականին՝ 42.9 միլիոն տոննա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս