Բաժիններ՝

Վրաստանի իշխանությունները պատրաստվում են ձերբակալել Վանո Մերաբիշվիլիին

Ռուսական «Կոմերսանտ» թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի նոր իշխանություններն ուժեղացնում են նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մերձակա համակիրների նկատմամբ ճնշումները:

Վերջին օրերին Թիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավայի հարցաքննությունից հետո դատախազությունում հարցաքննվել են նաև նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին և առողջապահության նախկին նախարար Զուրաբ Չիաբերաշվիլին:

Միխեիլ Սաակաշվիլիի շրջապատը ներկայացնող այս երեք անձինք մեղադրվում են բյուջետային ռեսուրսների օգտագործմամբ նախագահի «Միասնական ազգային շարժում» կուսակցության շահերը լոբբինգի ենթարկելու մեջ: Փորձագետները չեն բացառում նրանց ձերբակալությունը:

Մերաբիշվիլին ու Չիաբերիշվիլին պետական միջոցների ոչ նպատակային ծախսելու գործով դեռ հարցաքննվում են որպես վկաներ և ոչ թե մեղադրյալներ: Մասնավորապես, դատախազությունը պնդում է, որ Մերաբիշվիլին պետբյուջեն չի տարբերակել կուսակցական դրամարկղից:

Այժմ եթե հավաքվեն բավականաչափ ապացույցներ, ապա նրանց դեմ կարող են քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով (ծառայողական լիազորությունների չարաշահում) հարուցվել քրեական գործեր, որով և նրանք կարող են ազատազրկվել մինչև 8 տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ Վանո Մերաբիշվիլին հանդիսանում է այս տարվա հոկտեմբերին Վրաստանում կայանալիք նախագահական ընտրություններում Սաակաշվիլիի կուսակցության թիվ մեկ թեկնածուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս