Դա ոչ թե երկնաքարի անկում է, այլ՝ ամերիկացիների կողմից նոր զենքի փորձարկում. Վլադիմիր Ժիրինովսկի

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին մեկնաբանել է Չելյաբինսկում երկնաքարի ընկնելը:

Քաղաքական գործիչն Ուրալի երկնքում գրանցված այդ անսովոր երևույթը բացատրել է «սադրիչների» ու «պատերազմի հրձիգների» գործողություններով: Ժիրինովսկին համակարծիք չէ, որ դա եղել է երկնաքարի անկում՝ ընդգծելով, որ իրականում ամերիկացիները «փորձարկել են նոր զենք».

«Ի՞նչ երկնաքարեր …, ոչ մի տեղ երբեք ոչինչ չի ընկնում: Տիեզերքն ունի իր օրենքները: Երբ տիեզերքից ինչ-որ բան է ընկնում, դա անում են մարդիկ: Պարզապես ամերիկացիները նոր զենք են փորձարկել:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին դեռ երկուշաբթի (փետրվարի 11-ին) ցանկացել է այդ մասին նախազգուշացնել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին, սակայն վերջինս գտնվել է Աֆրիկայում»:

Այն, որ Քերրին մի քանի օր չի կարողացել կապ հաստատել Լավրովի հետ, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է հինգշաբթի: Նշվում է, որ Սերգեյ Լավրովը ցայժմ հետ չի զանգահարել Քերրիին:

Տեսանյութեր

Լրահոս