Հունաստանում գործազրկությունը հասել է ռեկորդային մակարդակի
Голос России-ի փոխանցմամբ՝ Հունաստանում գործազրկությունը հասել է ռեկորդային մակարդակի: Հունաստանում գործազրկությունն առնչվել է բնակչության 27 տոկոսին: Գործազուրկների քանակի աճը պայմանավորված է երկրի ՀՆԱ-ի արագ կրճատմամբ:
Հունաստանում գործազրկության մակարդակն ամենաբարձրն է եվրոգոտում: Հունական վիճակագրական ծառայության տվյալներով՝ 10 միլիոն բնակչություն ունեցող Հունաստանում գործազուրկների քանակը կազմում է 1.5 միլիոն մարդ: Ընդ որում, մինչև 24 տարեկանների շրջանում գործազուրկների քանակը կազմում է ավելի քան 60 տոկոս:
Հունաստանում գործազրկության ամենամեծ մակարդակն ունի մայրաքաղաքային Ատտիկա մարզը: Հունաստանն արդեն վեցերորդ տարին անընդմեջ վերապրում է սուր սոցիալ-տնտեսական ճգնաժամ: Նախորդ տարում երկրի ՀՆԱ-ն կրճատվել է գրեթե 6.5 տոկոսով, իսկ դրա նախորդ տարում՝ 7.5 տոկոսով: Կանխատեսվում է, որ այս տարի այդ ցուցանիշը կկազմի 4.5 տոկոս: