
Չելյաբինսկում երկնաքարի ընկնելու հետևանքով տուժածների քանակը հասել է մոտ 500-ի

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Ուրալում (Չելյաբինսկ) երկնաքարի բեկորների ընկնելու հետևանքով տուժել է ավելի քան 470 մարդ: Այս մասին հայտնել է ԱԻՆ-ի տեղեկատվական վարչության պետի տեղակալ Ելենա Սմիրնիխը:
Վերջինիս խոսքերով՝ երկնաքարի բեկորների ընկնելուց հետո բուժօգնություն ստանալու համար բժիշկներին է դիմել 474 մարդ, որոնցից 22-ը հոսպիտալացվել են: Սմիրնիխը հավելել է, որ տուժածների թվում կա նաև 10 երեխա: