
Իլհամ Ալիևը պաշտոնանկ է արել Իսմայիլիի շրջանի գործադիր իշխանության ղեկավարին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հրամանով Իսմայիլիի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Նիզամի Ալեկպերովը պաշտոնանկ է արվել:
Տվյալ պաշտոնում նրան փոխարինել է Ադրբեջանական ագրարային համալսարանի ռեկտոր Միրդամյատ Սադիգովը: Այս լուրն արագորեն տարածվել է սոցցանցերում, ինչպես նաև լրատվական կայքերում:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 23-24-ին Իսմայիլիում տեղի էին ունեցել բողոքի ակցիաներ՝ ընդդեմ գործադիր իշխանության կամայականությունների: Ադրբեջանի իշխանությունները տվյալ ակցիայի կազմակերպման մեջ մեղադրել են ընդդիմադիր ազդեցիկ գործիչներ, REAL (Հանրապետական այլընտրանք) շարժման առաջնորդ Իլգար Մամեդովին և «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Թոֆիկ Յաղուբլուին, որոնց նկատմամբ որպես նախնական խափանման միջոց ընտրվել է երկամսյա կալանքը