Բաժիններ՝

Իրանը փորձել է գնել 100.000 մագնիս՝ կապված իր միջուկային ծրագրի հետ

Ամերիկյան The Washington Post թերթի փոխանցմամբ՝ Իրանը փորձել է գնել 100.000 մագնիս, ինչն անհրաժեշտ է հարստացված ուրանի արտադրության համար: Դրա մատակարարումը խախտում է ՄԱԿ-ի պատժամիջոցները:

Իրանցի գործակալները ցանկացել են շրջանցել դրանք՝ պայմանավորվելով Չինաստանի հետ: Վաշինգտոնում ստեղծված Գիտության ու միջազգային անվտանգության ինստիտուտը պարզել է, որ 2011 թվականի վերջին Իրանը փորձել է Չինաստանից գնել 100.000 շրջանաձև մագնիս:

Այդ սարքավորումն ուրանի հարստացման ժամանակ օգտագործվում է ցենտրիֆուգներում: Ինստիտուտի հրապարակած զեկույցում նշված է, որ Իրանը ցանկանում է արագ առաջ ընթանալ միջուկային ոլորտում: Ներկայումս Իրանում առկա է մոտ 1000 ցենտրիֆուգ: Մագնիսների այդօրինակ մասշտաբային պատվերը կարող է վկայել դրանցով 50.000 նոր ցենտրիֆուգի հագեցման մասին: Այդ ամենն Իրանին մոտեցնում է միջուկային զենքի ստեղծմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս