Հայաստանի ավտոճանապարհների վիճակը ժամը 23։00-ի դրությամբ
                                    ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ի ժամը 23։00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Դժվարանցանելի են Շիրակի մարզի Բերդաշեն գյուղի միջհամայնքային ավտոճանապարհը և Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    