Նոր թուրքական ֆիլմ՝ հայերի մասին (տեսանյութ)
Աշխարհի ժողովուրդների դեմ կատարված ցեղասպանությունները կինոռեժիսորների համար ֆիլմ նկարահանելու իրական թեմաներ են: Վերջին մի քանի օրվա ընթացքում համացանց են ներբեռնվել ցեղասպանության մասին պատմող երկու տարբեր տեսանյութեր՝ սպասվելիք ֆիլմերի թրիլերներ: Այդ երկու տեսանյութերում էլ հիշատակվում է հայ ժողովուրդը: Ի դեպ, հայտնի դերասանուհի Մոնիկա Բելուչին ֆեսյբուքյան էջում տեղադրել է նոր ֆիլմի թրեյլերը։
Ֆիլմն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած Սարիղամիշի ճակատամարտի մասին է, որն ավարտվեց Օսմանյան կայսրության զորքերի պարտությամբ: Թուրքական կողմը ձմեռային դաժան պայմաններում տեղի ունեցած այդ ճակատամարտում կորցրել է 109.274 զինծառայող: Ֆիլմը կինոթատրոններում հայտնվելու է 2013 թվականի մարտի 8-ին: Ֆիլմի ռեժիսորն Ալփհան Էշելին է:
Այն հանդիսատեսի դատին կհանձնվի, ամենայն հավանականությամբ, «Տունդարձ» անվանումով: Հաջորդ տեսանյութը նկարահանվել է դերասաններ Ալ Պաչինոյի, Լեո դի Կապրիոյի, Նատալի Պորտմանի մասնակցությամբ: Այն բողոք է՝ ընդդեմ ամեն տեսակ հալածանքների, մարդկության հանդեպ կատարվող ոտնձգությունների: